Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Մղամուճ սպիտակ - Омела белая - Viscum allum L.

Մղամուճ սպիտակ - Омела белая - Viscum allum L.

Հայկական տարանունները – ճագոմ, ճագում, ճուշ, մզամուրճ, մղամուրճ, պանթումա, սպիտակ ճագոմ

Դեղաբույսի նկարագրությունը: Փոկածաղկազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար, գնդաձև, կիսամակաբույծ բույս է: Աճում է սաղարթավոր և փշատերև ծառերի վրա` արմատներով թափանցելով դրանց կեղևի և բնափայտի մեջ, ուր առաջացնելով բազմաթիվ ծծաններ, սնվում է տվյալ ծառի հաշվին:


Ունի հակադիր, հաստ, կաշեկերպ տերևներ: Բույսը երկտուն է, հազվադեպ` միատուն, բայց ծաղիկները միշտ բաժանասեռ են, դեղնականաչավուն, սպիտակ, պտուղը հյութալի հատապտուղ է` 1-2, երբեմն էլ ավելի սերմերով, որոնք պատված են կպչուն, լորձանման զանգվածով: Բույսը ծաղկում է մարտ-ապրիլ, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և մնում ճյուղերի վրա ամբողջ ձմռանը:


Աճում է հատկապես կաղնու, տանձենու, խնձորենու, ուռենու, ավելի սակավ` լորենու, թեղու, կեչու, բոխու, ալոճենու, սոճենու, եղևնու վրա: Բազմանում է սերմերով և արմատային ելունդներով: Մղամուճի յուրաքանչյուր նմուշ կարող է ապրել մինչև 40 տարի: Մեր հանրապետությունում աճում է ընդամենը 1 տեսակ, որը հիմնականում հանդիպում է Իջևանի, Դիլիջանի, Մեղրու, Կիրովականի անտառների, ինչպես նաև բոլոր պտղատու այգիների ծառերի վրա:


Քիմիական բաղադրությունը: Տերևները պարունակում են վիսկոտոքսին, վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից` պինիտ, կվեբրախիտ, կեղևը` գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները` կաուչուկ, ինոզիտ, C վիտամին, կարոտին:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը: Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում ձեռքով: Կոշտ մասերը դեն գցելուց հետո` դալար մասերը կտրատում են 15-20 սմ չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը, որն ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ` թղթով փաթաթված ձևով:


Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Դեռևս Հիպոկրատը, Պլինիոսը և Պարացելսը այն կիրառել են որպես հեմոստատիկ և պատող միջոց, մասնավորապես, ընկնավորության, նյարդային և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների դեպքում: Ամիրդովլաթը «տիպղ», «ոստղ» «պանթումա» անունների տակ դեղաբույսի հյութն ըմպելու ձևով նշանակել է հազի և արյունախխման, իսկ արտաքին ձևով` ոսկրային կոտրվածքների ժամանակ: Բժիշկ Ասար Սեբաստիացին, ուռենու մղամուճը խառնելով մեղրի հետ, տվել է տարբեր բնույթի ցավերի, իսկ բժիշկ Մ. Ռեստենը` լուսնոտության և անդամալուծության ժամանակ: Ըստ Կ. Գաբիկյանի, մասրենու մղամուճը, որ խիստ հազվադեպ է լինում, հուսալի միջոց է արյունային լուծի ժամանակ:


 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների և ճյուղերի եփուկը օգտագործվում է լուծերի, արյունազեղումների, երկարատև, առատ դաշտանի, իսկ պտուղները` որպես կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող միջոց` ընկնավորության ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործում են ռևատիզիմի, պոդագրայի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Չեխական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվել է որպես հիպոտենզիվ և հակասկլերոտիկ միջոց: Ռուսական բժշկության մեջ, եփուկի և թուրմի ձևով, դեղաբույսն օգտագործվում է ընկնավորության, հիպոխոնդրիայի, հիսթերիայի, որովայնի շրջանի տարբեր ծագման ցավերի, որպես հեմոստատիկ` արգանդային, թութքային և ստամոքսային արյունահոսությունների ժամանակ: Վերջինիս դեպքում մղամուճն ավելի արդյունավետ է ներգործում, երբ այն զուգորդվում է ձիաձետի հետ: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես ցավ հանգստացնող, մածող, ճիճվամուղ և հեմոստատիկ միջոց: Թրջոցների կամ լոգանքների ձևով այն լայնորեն կիրառվում է թութքի, դժվար լավացող վերքերի և խոցերի, թարախապալարների դեպքում և այլն: Տերևափոշին և պտղափոշին տալիս են ճիճվակրության ժամանակ: Գտնում են, որ դեղաբույսից պատրաստված թեյը, հաճախակի օգտագործելու դեպքում, դրական է անդրադառնում ծերունական տկարության, գլխապտույտի և աչքերի մթագնման դեպքում:

 

Իտալիայում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, քրոնիկական նեֆրիտների և չարորակ ուռուցքների հողի վրա առաջ եկած ընդհանուր ծյուրման դեպքում: Գերմանիայում այն համարվում է որպես հակաճիճվային, հեմոստատիկ և հակահոդախտային, իսկ Հնդկաստանում` որպես տոնուսավորող, փսխեցնող, լուծողական և արյունահոսությունը դադարեցնեղ միջոց: Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ մղամուճը կիրառվում է նաև թոքային պալարախտի, քաղցկեղի, հոդային բորբոքումերի բուժման, թարախապալարների շուտ հասունացման համար և այլն:

 

Փորձերով (Բ.Ս. Նիկոլսկայա) պարզված է, որ առավել հիպոտենզիվ հատկությամբ օժտված է ուռենուց հունվարին քաղված մղամուճը, որի 1:5 հարաբերությամբ ջրաթուրմը իջեցնում է արյան ճնշումը, ուժեղացնում կատվի սրտի աշխատանքը, առաջ բերում ողնուղեղի կոճղեզային հատվածի ճնշում: Գտնում են, որ բեղաբույսի հիպոտենզիվ հատկությունը պայմանավորված է անոթաշարժ կենտրոնի գրգռվածության թուլացումով:

 

 

Ըստ որում` տարբեր ծառերի վրա աճած մղամուճներն ունեն որոշակի տարբեր հատկանիշներ. այսպես, բարդու մղամուճը թունավոր է, տանձենունն ունի սրտի վրա ակտիվ ներգործող, իսկ ալոճենունը` միզամուղ հատկություն:


Բույսի տերևներն օֆիցինալ են Իսպանիայում, Չեխոսլովակիայում և Ֆրանսիայում: Գիտական բժշկության մեջ` ըստ Դ. Յորդանովի և համահեղինակների, մղամուճի պատրաստուկներից դանդաղում է սրտի աշխատանքը, ուժեղանում արգանդի կրճատումը:

 

Մղամուճն օգտագործվում է արթրոզների, սպոնդիլիտի (ողնաբորբ), հոդերի քրոնիկական ախտահարումների ժամանակ: Մաքուր մզվածքն օգտագործվել է վիրահատման ոչ ենթակա քաղցկեղի դեպքում: Մղամուճը մեզ մոտ գիտական բժշկության մեջ չի կիրառվում: Սակայն պետք է նշել, որ բույսի ջրիկ մզվածքը` օմելենը և չոր մզվածքը` ռեվիսցենը, ունեն արյան ճնշումն իջեցնող, սրտի աշխատանքն ուժեղացնող, անոթները լայնացնող, աղիների շարժունակությունը բարձրացնող, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածությունը նվազեցնող և հեմոստատիկ հատկություն, որի շնորհիվ օգտագործվում են տարբեր բնույթի արյունահոսությունների, աթերոսկլերոզի և աղիների ատոնիայի ժամանակ: Այն մտել է ռադիկուլիտի ժամանակ օգտագործվող ակոֆիտ պատրաստուկի կազմի մեջ:

 

Ըստ Գ.Ս. Ինասարիձեի, Ի.Գ. Բրեգաձեի, Ի.Ա. Տկեշելաշվիլու, Ս.Ա. Տոմիլինի, Ե.Պ. Ֆեդորովի և ուրիշների (ցիտ. ըստ Ա.Դ. Տուրովայի), դեղաբույսից նկատվում է գանգուղեղային տրավմաների ժամանակ առաջ եկող հիպերտենզիվ վիճակի լավացում:

 

Նման վիճակ արձանագրվել է նաև կլիմակտերիկ հիպերտոնիայի ժամանակ, իսկ 1-2-րդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդության պայմաններում ոչ միայն լավացել է զարկերակային արյան ճնշումն, այլև մեղմացել կամ լրիվ վերացել են գլխացավերը, կարգավորվել քունը և ընդհանուր ինքնազգացումը: Ըստ Ս.Մ. Կիտի և Գ.Գ. Օռլիկի, դեղաբույսն օժտված է նաև որոշակի հիպոգլիկեմիկ ներգործությամբ: Սակայն թունավոր լինելու պատճառով չի կարելի երկարատև օգտագործել, այն էլ` մեծ դոզաներով: Բավական է ասել, որ նրա որոշ բաղադրատարրեր, ինչպես վիսկոտոքսինը, փորձնականորեն ներերակային կիրառելուց, առաջ է բերում բորբոքումներ և ընդհանուր թունավորման երևույթներ:

 

Կաղնու և ալոճենու վրայից հավաքված մղամուճը մեր կողմից ջրաթուրմի ձևով օգտագործվել է հիպերտոնիկ ձևի նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի դեպքերում: Երկու շաբաթվա բուժման կուրսն ավարտելուց հետո նկատվել է հիվանդների արյան ճնշման կայունացում` նորմայի սահմաններում, քնի, սրտխփոցների և ընդհանուր ինքնազգացման կարգավորում: Էլեկտրասրտագրությամբ հայտնաբերվել է հիվանդների սրտմականի սնուցման և նրա ռիթմի որոշակի լավացում:

 

 

Կիրառման եղանակները: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 15 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումք 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում օրվա ընթացքում 3 անգամ: Եփուկը պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում վերոհիշյալ եղանակով: Ջրիկ մզվածքն ընդունում են 20-ական կաթիլ` օրական 3 անգամ, ոգեթուրմը` 30-ական կաթիլ, դարձյալ 3 անգամ: Լոգանքի համար 60 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, ապա օգտագործում միանվագ: Ողողումների և լվացումների համար վերցնում են 10-ական գրամ հազարատերևուկ, ջրապղպեղ, կաղնու կեղև, եղինջի և խուլ եղինջի ծաղիկներ` ավելացնելով 15 գ մղամուճ: Այս բոլորը թույլ կրակի վրա եփում են 20 րոպե 1 լ ջրում և օգտագործում գոլ վիճակում:

 

Կլոր որդերի դեպքում վերցնում են 0,5-ական գրամ փոշիացրած տերև և պտուղ` ավելացնելով 1 գ կատվախոտի արմատ: Այս խառնուրդից 0,5 գ ընդունում են 3 օր, միաժամանակ ուտելով քերած թարմ գազար: Աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ վերցնում են 15-ական գրամ ալոճենու ծաղիկ, ձիաձետ, մղամուճ, կուսածաղիկ և 30 գ հազարատերևուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 3 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եռացնում 5 րոպե, հովանալուց հետո ըմպում կումերով` ամբողջ օրվա ընթացքում: Առատ դաշտանի ժամանակ վերցնում են 30-ական գրամ մղամուճ, հովվամաղախ և ծտապաշար: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Մղամուճը վնասակար բույս է. Այն զգալի վնաս է հասցնում անտառներին և այգիներին: Պտուղներից ստացվող սոսինձը լավ միջոց է ճանճերի դեմ պայքարելու համար:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ